Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեն տնտեսության կայունացման բյուջե կլինի. Ֆինանսների նախարար

18.11.2009, 16:56
Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեն տնտեսության կայունացման բյուջե կլինի. Ֆինանսների նախարար
Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեն տնտեսության կայունացման բյուջե կլինի. Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեն տնտեսության կայունացման և հետագա տնտեսական աճի ապահովման բյուջե կլինի, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեն տնտեսության կայունացման բյուջե կլինի, և թույլ կտա մեզ արդեն 2011թ.-ին տնտեսական զարգացման փուլ մտնել»,- ՀՀ խորհրդարանում լրագրողներին ասաց Դավթյանը:

Նախարարի խոսքերով, Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեն ընդլայնող բնույթ է կրելու, ինչը սոցիալական ծախսերի ծրագրված մակարդակն ապահովելու հնարավորություն կտա:

Ինչպես նշեց Դավթյանը, 2010թ.-ին ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղղությունը սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կլինի՝ ուղղված հակաճգնաժամային միջոցառումների շարունակմանը, ՀՀ հետևողական տնտեսական զարգացման ապահովմանը:

Նախարարի խոսքով, ՀՀ կառավարությունը 2010թ.-ի բյուջեում ընթացիկ ծախսերի չափսը պահպանել է 2009թ.-ի բբյուջեի մակարդակում, որը ձևավորվել էր մինչճգնաժամային ժամանակաշրջանում:  

Դավթյանը հայտնեց, որ բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալի 85,7 տոկոսը կամ 736 մլրդ դրամը կազմում են ընթացիկ ծախսերը, և միայն մնացած մասը՝ շուրջ 123 մլրդ դրամ, կապիտալ ծախսեր են:

ՀՀ պետբյուջեի եկամուտները 2010թ.-ին, ինչպես սպասվում է, 676,6 մլրդ դրամ կկազմեն, ծախսերը՝ 859,6 մլրդ դրամ՝ 183 մլրդ դրամ դեֆիցիտի դեպքում: ՀՆԱ ծավալը 2010թ.-ին կանխատեսվում է 3 տրլն 214 մլրդ դրամի չափով: Պետական պարտքը 3,9 մլրդ դրամ է կկազմի՝ 1,2-1,3% տնտեսական աճի դեպքում: -0-