Հայ շախմատիստ Միքայել Մկրտչյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից է

18.11.2009, 16:51
Հայ շախմատիստ Միքայել Մկրտչյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից է
Հայ շախմատիստ Միքայել Մկրտչյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում 6 փուլից հետո մինչև 10 տարեկանների մրցաշարում Հայաստանը ներկայացնող Միքայել Մկրտչյանը 5,5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները, տեղեկացնում է ՀՀ սպորտի նախարարության պաշտոնական կայքը:

Արման Պետրոսյանը 4,5 միավորով` 9-21-րդ հորիզոնականները, Արտյոմ Մանուկյանը 2,5 միավորով` 91-107-րդ հորիզոնականները, Արման Հարությունյանը 2 միավորով` 108-127-րդ հորիզոնականները:

Արման Պետրոսյանը 4.5 միավորով կիսում է 9-21-րդ հորիզոնականները, Արտյոմ Մանուկյանը 2,5 միավորով` 91-107-րդ հորիզոնականները, Արման Հարությունյանը 2 միավորով` 108-127-րդ հորիզոնականները:

Մինչև 12 տարեկանների մրցաշարում Տիգրան Կ. Հարությունյանը 4 միավորով կիսում է 20-37-րդ հորիզոնականները, Արսեն Աղաջանյանը 2 միավորով` 104-127-րդ հորիզոնականները: Մինչև 14 տարեկանների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը և Կարեն Գրիգորյանը 5 միավորով կիսում են 3-6-րդ հորիզոնականները, Սարգիս Ա. Մանուկյանը 3,5 միավորով` 40-56-րդ հորիզոնականները:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում Հայկ Վարդանյանը և Վահե Բաղդասարյանը 4,5-ական միավորով կիսում են 7-13-րդ հորիզոնականները, Տիգրան Ս. Պետրոսյանը 3,5 միավորով` 32-47-րդ հորիզոնականները, Սարգիս Ստամբոլցյանը 3 միավորով` 48-74-րդ հորիզոնականները:

Մինչև 18 տարեկանների մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը 4 միավորով կիսում է 11-28-րդ հորիզոնականները, Ռոբերտ Հովհաննիսյանը  3,5 միավորով` 29-44-րդ հորիզոնականները, Դավիթ Տիրատուրյանը 2 միավորով` 77-92-րդ հորիզոնականները: -0-