Հայ շախմատիստը գլխավորում է Թուրքիայում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունը

16.11.2009, 16:40
Հայ շախմատիստը գլխավորում է Թուրքիայում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունը

Հայ շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը չորս տուրից հետո գլխավորում է Անթալիա քաղաքում անցկացվող մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Չորրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթանակ տանելով ադրբեջանցի Ուլվի Բաջարանիի հանդեպ` Գաբուզյանը 100 տոկոսանոց արդյունքով` 4 միավոր 4 խաղում, գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Իր մրցաշարային իրավիճակը փոքր-ինչ շտկել է ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Չորրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթանակ տանելով հնդիկ Պրադիպ Կումար Ռագուի հանդեպ` Տեր-Սահակյանը 2,5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը մինչև 18 տարեկան տարիքային խմբում՝ կես միավորով զիջելով առաջատարներ Յուլմազ Մուստաֆային (Թուրքիան) և Նիկոլայ Շուխային (Ռուսաստան): -0-