Հայաստանն ու Թուրքիան պատրաստ չեն շարունակել հարաբերությունների նորմալացման գործընթացը. փորձագետ

16.11.2009, 15:59
Հայաստանն ու Թուրքիան պատրաստ չեն շարունակել հարաբերությունների նորմալացման գործընթացը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան պատրաստ չեն շարունակել երկկողմ հարաբերությունների նորմալացման  գործընթացը, կարծում է քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

«Առանց հզոր աջակցության հնարավոր չէ շարունակել հարաբերությունների նորմալացման գործընթացը»,- երկուշաբթի Մուրադյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ թուրքական հասարակությունը կասկածամտորեն է վերաբերվում բանակցությունների գործընթացին, այն դեպքում, երբ Հայաստանում դրան ավելի չեզոք են վերաբերվում:

Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ թուրքական ղեկավարությունը չի կարող շարունակել գործընթացը, եթե չլինի դրա սատարումը թուրքական հասարակության կողմից:

Մուրադյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի պատասխանատուն ԱՄՆ-ն է, ինչի կապակցությամբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են ավելի շուտ ԱՄՆ և Թուրքիայի միջև, քան Հայաստանի և Թուրքիայի»:

Միևնույն ժամանակ Մուրադյանը կասկած է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի սատարելումը երաշխավորելու ԱՄՆ ունակության հանդեպ: 

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի համար Կովկասն ավելի քիչ նշանակալից տարածաշրջան է դառնում, այդ պատճառով Ամերիկան ավելի մեծ ուշադրություն է դարձնում եվրոպական երկրների հետ հարաբերություններին, մասնավորապես, նրանց տարածքում ՀՕԿ տեղակայելու անհամաձայնության պատճառով:

«Ստեղծված իրավիճակում Հայաստանն ու Թուրքիան ԱՄՆ-ի ձեռքը բռնած բերեցին երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացին»,- պարզաբանեց Մուրադյանը:

Քաղաքագետը կարծում է, որ այսօրվա դրությամբ Եվրոպան ու ԱՄՆ-ն շահագրգռված են Թուրքիայի՝ դեպի Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք, Սև ծով և Բալկաններ տարածումը զսպելուն, այսինքն աշխարհի բոլոր չորս ուղղություններով:

«Բանակցությունները սկսելուց առաջ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեին, որ ԱՄՆ-ի քաղաքակության հիմքում Թուրքիայի սպառնալիքը չեզոքացնելու խնդիրն է»,- ասաց Մուրադյանը:   

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—