Հայ խորհրդարանականներն արգելում են կենդանիների հազվագյուտ տեսակների որսը

16.11.2009, 15:02
Հայ խորհրդարանականներն արգելում են կենդանիների հազվագյուտ տեսակների որսը

ՀՀ ԱԺ պատգամավորները երկուշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել են «Որսի և որսորդական տնտեսությունների մասին», «Կենդանական աշխարհի մասին» օրենքների մեջ կատարվող փոփոխությունների փաթեթը:

Ինչպես նշեց օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, առաջարկվող փոփոխություններն առավել կարևոր և հիմնարար են:

«Օրենքի գործող խմբագրության համաձայն, Հայաստանի Կարմիր գրքում ներառված վայրի կենդանիների և թռչունների որսը թույլատրվում է միայն հատուկ անվանական թույլտվության առկայության դեպքում: Փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել սույն դրույթը, որն անթույլատրելի է և արգելել Կարմիր գրքում ներառված կենդանիների և թռչունների որսը», - ասաց Դալլաքյանը:

Ինչպես կարծում է պատգամավորը, ոչնչացման եզրին գտնվող կենդանիների և թռչունների հազվագյուտ տեսակների որսը պարզապես անթույլատրելի է և պետք է արգելվի:

Դալլաքյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների համաձայն, բացառիկ դեպքերում թույլատրվում է կենդանիների և թռչունների հազվագյուտ տեսակների որսը (առանց նրանց սպանելու) գիտահետազոտական, բժշկական նպատակներով, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում վերարտադրության ապահովման նպատակով:

Ինչպես տեղեկացրեց օրինագծի հեղինակը, նման «անարյուն որսը» կթույլատրվի միայն պետական լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվության դեպքում:-0-