Ռուսական հեռուստատեսության օրեր՝ Հայաստանում

16.11.2009, 12:50
Ռուսական հեռուստատեսության օրեր՝ Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 16-19-ը ռուսական հեռուստատեսության օրեր են անցկացվում, ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ:

Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանի Առաջին ալիքի Լրատվական ծրագրերի տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը, հեռուստահաղորդավարուհի Արինա Շարապովան, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

Պատվիրակության այցի ընթացքում ծրագրվում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի և հայկական չորս առաջատար հեռուստաալիքների՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, ինչպես նաև «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքների միջև «Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի» ստորագրումը:

Բացի այդ, այցի շրջանակներում պատվիրակության անդամները կհանդիպեն Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միության անդամների հետ:-0-