Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում գործակցության հետագա խորացմամբ. դեսպան

13.11.2009, 19:37
Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում գործակցության հետագա խորացմամբ. դեսպան

Գերմանիան շահագրգռված է գործակցության հետագա խորացմամբ բազմաթիվ ոլորտներում` թե' տնտեսության, թե' գիտության ու կրթության բնագավառներում, ուրբաթ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոհեն-Շմիդտը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում վարչապետը համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն ու կզարգանան, և արդեն այսօր դրանք  աչքի են ընկնում արդյունավետությամբ, ինչը նաև միջազգային կազմակերպությունների կարծիքն է։

ՀՀ վարչապետն առանձնակի անդրադարձ է կատարել KfW բանկի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրին։

Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ նման գնահատականը պարտավորեցնում է հետագայում աշխատել ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ։ -0-