Հայ-թուրքական արձանագրություններն առայժմ չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան քննարկմանը

13.11.2009, 17:55
Հայ-թուրքական արձանագրություններն առայժմ չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան քննարկմանը

Հայ-թուրքական հարաբերություններն առայժմ չեն ներկայացվել  Հայաստանի Սահմանադրական դատարանի քննարկմանը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։

«Ներկա տվյալներով՝ հայ-թուրքական արձանագրություններն առայժմ չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան։ Դրանց ներկայացման հստակ ժամկետներ ես առայժմ նշել չեմ կարող»,- ասաց Պապիկյանը։

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Ըստ Հայաստանի օրենսդրության՝ մինչև խորհրդարանում որևէ միջազգային փաստաթղթի վավերացումը դրա համապատասխանությունը երկրի հիմնական օրենքին ստուգում է Սահմանադրական դատարանը: 

1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—