ՀՀ ոստիկանությունը թմրամիջոցներ է գտել թանկարժեք արտաճանապարհային մեքենայի մեջ

13.11.2009, 15:29
ՀՀ ոստիկանությունը թմրամիջոցներ է գտել թանկարժեք արտաճանապարհային մեքենայի մեջ
ՀՀ ոստիկանությունը թմրամիջոցներ է գտել թանկարժեք արտաճանապարհային մեքենայի մեջ

Հայ ոստիկանները չորեքշաբի թմրամիջոցներ են գտել «Պորշ Կայեն» մակնիշի արտաճանապարհային մեքենայի սրահում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Չորեքաբթի ժամը 23.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի աշխատակիցները թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել մի քաղաքացու, ում ավտոմեքենայի զննության արդյունքում հայտնաբերվել է 4,5 գ դեղնականաչավուն զանգված և «Տրամադոլ» տեսակի 6 դեղահաբ», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

Ըստ նրա հայտարարության` նշված զանգվածն ու դեղահաբերն իր օգտագործման համար էին և դրանք ձեռք էր բերել ոմն Մերուժից:

 

Նույն օրը 23-ամյա Մերուժան Գ.-ն իր հորեղբոր Միքայել Գ.-ի հետ բերման են ենթարկվել Ոստիկանության բաժանմունք, և Մերուժան Ղ.-ի մոտից հայտնաբերվել է «Տրամադոլ», «Դիազեպամ» և «Տրիետազի» տեսակի 16 դեղահաբ և թղթով փաթեթավորված 3,6 գ դեղնականաչավուն զանգված: Միքայել Ղ.-ի մոտից թղթով փաթեթավորված 4.1 գ ընդհանուր կշռով դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:-0-