ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմական նշանակության արտադրանքի տեղափոխման արտոնագրման կարգը

12.11.2009, 15:09
ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմական նշանակության արտադրանքի տեղափոխման արտոնագրման կարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմական նշանակության արտադրանքի տեղափոխման արտոնագրման կարգը

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է ռազմական նշանակության արտադրանքի ներկրմամբ, արտահանմամբ և տարանցիկ տեղափոխմամբ, առևտրի ժամանակ միջնորդությամբ զբաղվող անձանց արտոնագրման կարգը, ինչպես նաև նման արտադրանքի ցանկը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով, ցանկի հաստատումը պայմանավորված է վերջերս ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով:

Օհանյանը հիշեցրեց, որ փոփոխություններով պահանջ է ներկայացվում ռազմական նշանակության արտադրանքի ներկրմամբ, արտահանմամբ և տարանցիկ տեղափոխմամբ, նման արտադրանքի առևտրի ժամանակ միջնորդությամբ զբաղվող անձանց արտոնագրման մասին:

Նախարարը նշեց, որ նոր կարգերի համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանքի տեղափոխմամբ զբաղվող անձանց նկատմամբ կներկայացվեն որոշակի պահանջներ, այդ թվում նաև՝ արտոնագրման ընթացակարգն անցնելիս: Օհանյանը կարծում է, որ արտոնագրման կարգի գործարկումը թույլ կտա անցկացնել նման կատեգորիայի անձնաց հաշվառում ու պաշտաճ վերահսկում իրականացնել նրանց գործունեության նկատմամբ:

Նոր կարգերի համաձայն՝ արտոնագիր պահանջվում է, մասնավորապես, հարթափող զենքի, ռումբերի, տորպեդների, հրթիռների, ռազմական տրանսպորտի ներկրման, արտահանման, տարանցիկ տեղափոխման և վերջիններիս առևտրի ժամանակ միջնորդական գործունեության դեպքում:-0-