Հայաստանը բանակցություններ է վարում JICA-ի հետ գյուղական ճանապարհների վերականգնման նպատակով 70 մլն դոլարի չափով վարկ ներգրավելու համար

11.11.2009, 17:21
Հայաստանը բանակցություններ է վարում JICA-ի հետ գյուղական ճանապարհների վերականգնման նպատակով 70 մլն դոլարի չափով վարկ ներգրավելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը բանակցություններ է վարում Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության հետ (Japan International Cooperation Agency (JICA) գյուղական ճանապարհների վերականգնման նպատակով 70 մլն դոլարի չափով վարկ ներգրավելու համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Ինչպես նշեց նախարարը կողմերի միջև վերջնական պայմանավորվածությունների հասնելուց հետո կստորագրվի վերջնական համաձայնագիրը, ինչից հետո հնարավոր կլինի անցնել ծրագրի իրականացմանը:

«Սեղմ ժամկետներում բոլոր պայմանավորվածություններին հասնելու դեպքում մենք կկարողանանք արդեն 2010 թ.-ին անցնել գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրականացմանը»,- ասաց Սարգսյանը:-0-