Երկու ամսում շուրջ մեկուկես հազար հակահայկական նյութ է հանվել Youtube կայքից

06.11.2009, 17:42
Երկու ամսում շուրջ մեկուկես հազար հակահայկական նյութ է հանվել Youtube կայքից

Վերջին երկու ամսում շուրջ 1300 հակահայկական տեսանյութ է հանվել Youtube կայքից, ուրբաթ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:   

«Մենք հետևում ենք այն միջոցառումներին, որոնք նախաձեռնվում են, մասնավորապես, ՀՀ հայտնի հարևան երկրի կողմից և ուղղված են ՀՀ տեղեկատվական շահերի դեմ, և մենք նպաստում ենք նման միջոցառումներին հակաազդելու հարցերում»,- ասաց լրագրողներին Սաղաթելյանը: 

Ընդ որում, նա ընդգծեց, որ Կենտրոնն իր գործողություններով չի փոխարինում պետական կառավարման որևէ այլ մարմնի գործառույթները:

«Սակայն մենք պայմաններ ենք ստեղծում անհրաժեշտ խորհրդատվության և տեխնոլոգիաների տրամադրման համար այս կամ այն խնդիրը լուծելու նպատակով»,- պարզաբանեց նա: -0-