Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Եղիշե ավագ քահանա Սարգսյանի հեղինակած «Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը (1945-2006)» աշխատությունը:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, Սարգիս Գաբրիելյան հիմնադրամի մեկենասությամբ տպագրված այս աշխատությունում Գևորգյան հոգևոր ճեմարանի երկարամյա տեսուչ (2000-2006թթ.) Եղիշե ավագ քահանան, ով նաև վերաբացված Ճեմարանի առաջին սերնդի սաներից է, ժամանակագրական կարգով ներկայացնում է Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանի գործունեությունը 1945թ. վերաբացումից մինչև 2006թ.` օգտվելով արխիվային նյութերից:
Գիրքы հասցեագրված է հայ մանկավարժական մտքի ու դպրոցի, Հայոց Եկեղեցու պատմությամբ հետաքրքրվողներին:-0-