ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհուրդը Հայաստանում կկազմակերպի Իլյա Ռեզնիկի ստեղծագործական երեկոն

04.11.2009, 10:34

ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհուրդը Հայաստանում կկազմակերպի հայտնի ռուս պոետ Իլյա Ռեզնիկի ստեղծագործական երեկոն, ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է Հանրային խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

«Մենք արդեն հրատարակել ենք Իլյա Ռեզնիկի քառյակների գիրքը և ծրագրում ենք կազմակերպել նաև Երևանում նրա ստեղծագործական երեկոն», - ասել է նա:

Բախչինյանը համոզմունք է հայտնել, որ Հանրային խորհրդի անդամ արվեստագետները կօգնեն այդ երեկոյի անցկացմանը:

Նա ասել է, որ օրը կորոշվի մոտակա օրերին՝ Իլյա Ռեզնիկի Երևան այցի ժամանակ.  այցի նպատակն «Քառյակների քառակուսի» քառյակների ժողովածուի շնորհանդեսն է: Ժողովածուն թարգմանվել է հայերեն՝ ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի աջակցությամբ:

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր հերթին նշել է, որ Իլյա Ռեզնիկը, ով գլխավորում է ՌԴ ՆԳՆ-ին առընթեր Հանրային խորհուրդը, իր գործընկեր Ֆելիքս Բախչինյանին ներկայացրել է Խորհրդում իր աշխատանքի փորձը՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի ժամանակ:-0-