Հայ սուսերամարտիկները անհաջող են հանդես եկել Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

03.11.2009, 20:03
Հայ սուսերամարտիկները անհաջող են հանդես եկել Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դանիայի Օդենսե քաղաքում ընթացող Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ավարտել են իրենց մրցելույթները, այս մասին ասվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Ռոբերտ Խաչատրյանը, Արթուր Խոջոյանը և Արմենակ Գասպարյանը:

«Ճկասուսերի մրցումներում հանդես եկող Ռոբերտ Խաչատրյանը 1/32-րդ եզրափակչում պարտություն է կրել 13:15 հաշվով, իսկ Արթուր Խոջոյանը չի հաղթահարել ընտրական փուլը: Խոցասուսերի մրցումներում հանդես եկող Արմենակ Գասպարյանը 3 հաղթանակ է տարել, սակայն 1/32-րդ եզրափակչում պարտություն է կրել հույն սուսերամարտիկից»,-ասվում է հաղորդագրության մեջ:-0-