Հայաստանը 2010թ.-ին Թուրքիայի միջոցով ելք կունենա դեպի կապի միջազգային խողովակներ. փորձագետ

03.11.2009, 14:48
Հայաստանը 2010թ.-ին Թուրքիայի միջոցով ելք կունենա դեպի կապի միջազգային խողովակներ. փորձագետ

Հայաստանը 2010թ.-ին Թուրքիայի միջոցով ելք կունենա դեպի կապի միջազգային խողովակներ, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բանակցությունները վաղուց են ընթանում: «ԱրմենՏելն» ու ռուսական ընկերություններն ունեն որոշակի պայմանավորվածություններ, և հավանաբար շուտով այդ հարցը կլուծվի: Համոզված եմ, որ մենք հաջորդ տարի կունենանք այդ կապը Թուրքիայի միջոցով», - ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու փակ հայ-թուրքական սահմանն ուղղակիորեն կապված չեն այդ հարցի հետ, սակայն որոշակի ազդեցություն գործում են: «Իրականում, Թուրքիայի հետ ուղղակիորեն իրագործվելիք շատ ծրագրերին խանգարում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը», - նշեց նա:

Նրա խոսքերով, ուղիղ և ոչ թե միջնորդների միջոցով կապի միջազգային խողովակներ ելքի դեպքում, Հայաստանում ինտերնետի գները կդառնան ավելի էժան: Նա նշեց, որ գների էջեցմանը կնպաստի նաև ինտերնետ ներկրողների թվի ավելացումը:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հայկական հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց, որ ընկերությունն, իրականում, բանակցությունն է վարել թուրքական կողմի հետ, սակայն 2008 .-ի կեսերից բանակցությունները դադարեցվել են:

«Բանակցություններն ընթանում էին՝ ելնելով այդ պահի դրությամբ ընկերության արտաքին խողովակների պակասից և ինտերնետի աճող պահանջարկից, ինչի կապակցությամբ քննարկվում էին դեպի արտաքին աշխարհ դուրս գալու բազմաթիվ տարբերակներ, այդ թվում նաև՝ Թուրքիայի միջոցով», - ասաց Բեղլոյանը:

Սակայն, նրա խոսքերով, հաշվի առնելով այն, որ ռուս և վրացի գործընկերների հետ ընթացող բանակցություններն ավարտվեցին ավելի հաջող, համապատասխան խողովակները ընդլայնվեցին վրացական կողմի միջոցով:

«Այժմ ընկերությունը նույնպես ակտիվորեն ընդլայնում է դեպի արտաքին աշխարհ իր ելքը, սակայն թուրքական կողմի հետ բանակցությունների վերսկսման որևէ կոնկրետ միտումներ այս պահին չկան: Միաժամանակ եթե հայտնվի նման գործարար-անհրաժեշտություն, ապա թուրքական ընկերության հետ բանակցությունները կարող են շարունակվել, ինչի մասին «ԱրմենՏելը» կտեղեկացնի հասարակությանը», - ասաց Բեղլոյանը:

Հայաստանում այսօր գործում է մեծածախ ինտերնետի երկու օպերատոր. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) և Fibernet Communications-ը: Հոկտեմբերի 15-ից հայկական շուկա դուրս կգա մեծածախ ինտերնետի ևս մեկ փրովայդեր՝ GNC Alfa ընկերությունը:-0-