ՀՀ Ոստիկանությունը հոկտեմբերին հայտնաբերել է հետախուզման մեջ գտնվող 130 անձանց

02.11.2009, 18:08
ՀՀ Ոստիկանությունը հոկտեմբերին հայտնաբերել է հետախուզման մեջ գտնվող 130 անձանց
ՀՀ Ոստիկանությունը հոկտեմբերին հայտնաբերել է հետախուզման մեջ գտնվող 130 անձանց

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրվող 130 հետախուզվող, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ նրանցից 2-ը հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ ավազակության, 4-ը՝ կողոպուտի, 7-ը՝ գողության, 4-ը՝ խարդախության, 2-ը՝ մաքսանենգության, 3-ը՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու, 6-ը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար, իսկ 16-ը հետախուզվում էին այլ երկրների կողմից։-0-