Հայաստանում խոզագրիպի դեպքեր չեն գրանցվել. ՀՀ առողջապահության նախարարություն

02.11.2009, 14:20
Հայաստանում խոզագրիպի դեպքեր չեն գրանցվել. ՀՀ առողջապահության նախարարություն
Հայաստանում խոզագրիպի դեպքեր չեն գրանցվել. ՀՀ առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօրվա դրությամբ Երևանում և ողջ հանրապետության տարածքում խոզի գրիպի դեպքեր չեն գրանցվել, ասաց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեuչության համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

«Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ համաճարակաբանական իրավիճակը համեմատաբար հանգիստ է», - տեղեկացրեց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում ուժեղացվել է վերահսկողությունն ավելի վաղ իրականացվող բոլոր միջոցառումների ուղղությամբ այն պատճառով, որ հարևան Վրաստանում կան խոզի գրիպի հիվանդացության բացահայտված դեպքեր, իսկ Ուկրաինայում վերջին ժամանակներում գրանցվել է այդ հիվանդության բռնկում:

«Մասնավորապես, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացվում է ստուգում ժամանող ուղևորների նկատմամբ, այդ թվում նաև՝ բժշկական վերահսկողություն «անբարենպաստ» երկրներից ժամանող անձանց նկատմամբ», - ասաց նա՝ ավելացնելով, որ միջոցառումներ են ձեռնարկվում նաև ցամաքային սահմանակետերում:

Բացի այդ, փորձագետի խոսքերով, հերթական անգամ ցուցակագրվում են բոլոր հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքներ են ընթանում բնակչության ակտիվ իրազեկման ուղղությամբ:

«Պատրաստվում են բազմաթիվ տեղեկատվական նյութեր, այժմ UNICEF-ի հետ համատեղ աշխատանք է տարվում նոր տեսանյութի մշակման ուղղությամբ», - պարզաբանեց նա:

Ավետիսյանն ընդգծեց, որ տեսչության աշխատանքի նպատակն է հնարավորին չափ վաղ և արագ բացահայտել և մեկուսացնել վարակի աղբյուրը:

«Օդանավակայաններում տեղադրված ջերմացույցները տարբերակում են բարձր ջերմություն ունեցող ուղևորներին, Հայաստան ժամանող անձինք մինչ սահմանը հատելը լրացնում են հատուկ հարցաթերթիկներ, որտեղ նշվում է, մասնավորապես, թե որ երկրից են ժամանում և որն է Հայաստանում նրանց բնակության կոնկրետ հասցեն», - ասաց նա:

Ավետիսյանը պարզաբանեց, որ այս ամենն արվում է՝ գաղտնի շրջանի ընթացքում նրանց նկատմամբ բժշկական վերահսկողություն սահմանելու համար:

«Սա կարևոր միջոցառում է հիվանդության աղբյուրի բացահայտման համար, ինչն այսօրվա դրությամբ առաջնահերթ խնդիր է հակահամաճարակային տեuչության համար», - ավելացրեց նա:

Բաժնի պետն ընդգծեց նա, որ A/H1N1 գրիպի աղբյուրի բացահայտման դեպքում տեսչությունն ունի հնարավորություններ վիրուսն ախտորոշելու համար, ինչպես նաև՝ բավականաչափ դեղամիջոցներ բուժման համար:

Միաժամանակ նա ավելացրեց, որ խոզի գրիպի վիրուսի տարածման դեպքում կձեռնարկվեն արտակարգ միջոցառումներ, այդ թվում նաև կհայտարարվի կարանտին:

Ավետիսյանի խոսքերով, Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեuչության հանձնարարությամբ Հայաստանի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա դիտարկում է իրականացվում գրիպի սեզոնային հիվանդացության ավելացման կապակցությամբ:

«Այս միջոցառումները կապված չեն A/H1N1 գրիպի հետ, մենք վերջին մի քանի տարվա ընթացքում ամեն տարի անցկացնում ենք նման միջոցառումներ. հայտնաբերվում են հիվանդ երեխաներն ու մեկուսացվում՝ սեզոնային գրիպի տարածումը կանխելու նպատակով», - ասաց նա՝ ավելացնելով, որ այն դեպքերում, եթե հիվանդացած երեխայի վիճակը ծանր է, նա տնային ռեժիմից տեղափոխվում է հիվանդանոցային պայմաններ՝ բուժում ստանալու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, որը հղում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, աշխարհում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է լարված մնալ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2009 թ.-ի հոկտեմբերի կեսերին աշխարհում գրանցվել է A/H1N1 վիրուսով վարակման 414 հազար դեպք, այդ թվում նաև՝ շուրջ 5 հազար դեպք մահացու ելքով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ:-0-