Հայաստանում անհրաժեշտ է ապահովել խոշոր բիզնեսի թափանցիկությունը. վարչապետ

30.10.2009, 18:13
Հայաստանում անհրաժեշտ է ապահովել խոշոր բիզնեսի թափանցիկությունը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է ապահովել խոշոր բիզնեսի թափանցիկությունը, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ակնհայտ է, որ Հայաստանում անհրաժեշտ է ապահովել խոշոր ձեռնարկությունների թափանցիկությունը։ Այդ նպատակով մենք ձեզ հետ ներդնում ենք պարտադիր աուդիտի պահանջը, ինչը բարձրացնում է խոշոր բիզնեսի նկատմամբ վստահությւոնը պետության և հասարակության կողմից»,- ուրբաթ խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ առևտրային տաղավարների լիցենզավորման կարգը նույնպես կոչված է ապահովել դրանց թափանցիկությունը։

Ինչ վերաբերում է խաղատների, շահումներով խաղերի ֆիքսված վճարումների չափի մեծացմանը, Ավտոգազալցակայանների հարկման բազայի ընդլայնմանը, վարչապետը նշեց, որ նման քայլերը ծայրահեղ կարևոր են ճգնաժամի պայմաններում։

Սարգսյանը նշեց, որ 2009 թվականին Հայաստանի մրցակցային պայմանների բարելավման համար ներդրվել է մաքսային բրոքերների ինստոիտուտ և ինքնահռչակագրային գրասենյակներ մաքսակետերում և պահեստներում, նվազագույնի է հասցվել ներկրողի և հարկային աշխատողի միջև շփման մակարդակը, 65-ից մինչև 16 է կրճատվել ներկրման ժամանակ հավաստագրման ենթակա ապրանքների անվանացանկը։

«Թեթևացվել է նաև արտահանման գործընթացը անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակի, ինչպես նաև բուն ընթացակարգերի կրճատման հաշվին, մասանվորապես գյուղատնտեսական արտադրանքի և դեղորայքի համար»,- նշեց նա։ -0-