ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանության է արժանացրել «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» ԵԽ Կոնվենցիայի կատարման երրորդ զեկույցը:
Ինչպես կառավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, կոնվենցիայի հոդվածներից մեկի համաձայն, Հայաստանը հերթական զեկույցն է ներկայացնում, որը ներառում է 2004-2009թթ.-ի ընթացքում կատարված միջոցառումների մասին հաշվետվությունը:
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին աշխատանքային կոնվենցիան ընդունվել է Ստրասբուրգում 1995թ.-ի փետրվարի 1-ին, ուժի մեջ մտել 1998թ.-ի փետրվարի 1-ին:
Կոնվենցիայի համաձայն, ազգային փոքրամասնություն հանդիսացող յուրաքանչյուր մարդ իր ընտրությամբ կարող է դիտվել կամ չդիտվել այդպիսին:
Կոնվենցիան պարտավորեցնում է անդամ-պետությունների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար երաշխավորել օրենքի առաջ հավասարության իրավունքը, ինչպես նաև մնացած բոլոր իրավունքների, այն տեսքով, որով դրանք սահմանված են մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում, առանց որևէ խտրականության:
Կոնվենցիայի նպատակը, մի կողմից, ազգային փոքրամասնությունների կողմից սեփական լեզվի ու մշակույթի զարգացման համար պայմանների ստեղծումն է, իսկ մյուս կողմից՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և բնակչության հիմնական խմբի փոխըմբռնման և խաղաղ գոյատևման հաստատումը: -0-