Հայաստանը «Մարդկային զարգացման միջին ցուցանիշ» ունեցող երկրների շրջանում առաջին տեղն է զբաղեցնում

27.10.2009, 20:05
Հայաստանը «Մարդկային զարգացման միջին ցուցանիշ» ունեցող երկրների շրջանում առաջին տեղն է զբաղեցնում
Հայաստանը «Մարդկային զարգացման միջին ցուցանիշ» ունեցող երկրների շրջանում առաջին տեղն է զբաղեցնում

 Հայաստանը «Մարդկային զարգացման միջին ցուցանիշ» ունեցող երկրների շրջանում կենսամակարդակի և սոցիալական ապահովվածությամբ առաջին տեղն է զբաղեցնում, երեքշաբթի «Մարդու զարգացման մասին զեկույց 2009-ի» ներկայացման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման նախարարությանը կից միգրացիայի գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:   

«Հայաստանը «Մարդկային զարգացման միջին ցուցանիշ» ունեցող երկրների շրջանում առաջին տեղն է զբաղեցնում և 84-րդ տեղը Մարդկային ներուժի զարգացման ցուցանիշով 182 երկրների թվում»,- հայտնեց Դավթյանը:

Հայաստանին հետևում են Ուկրաինան և Ադրբեջանը 85 և 86 տեղերով համապատասխանաբար:

Դավթյանի խոսքով, Իրանն ու Վրաստանը ՄՆԶՑ ցուցակում զբաղեցնում են 88 և 89 տեղերը: Ռուսաստանն ու Թուրքիան առաջ են Հայաստանից և զբաղեցնում են 71 և 79 տեղերը: 

Մարդկային ներուժի զարգացման ցուցանիշը տարբեր երկրների բնակիչների կենսամակարդակի և սոցիալական պաշտապանվածության, ինչպես նաև նրանց առողջության, կրթության ու մշակութային զարգացման, հանցավորության իրավճակի և շրջակա միջավայրի պահպանման մասին տվյալներն են:

Այն գործոնների թվում, որոնց հիման վրա կազմվել է զարգացման վարկանիշը, եղել են կյանքի տևողությունը, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (գնողունակության պարիտետով) և գրագիտության մակարդակը: Վարկանիշը որոշելիս հաշվի են առնվում նաև այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մարդու ազատությունն ու արժանապատվությունը և հասարակական կյանքին նրա մասնակցելու հնարավորությունը:  Ցուցանիշը մշակվել է 1990 թ.-ին պակիստանցի տնտեսագետ Մահմուդ ուլ-Հաքի կողմից և 1993 թ.-ից օգտագործվում է ՄԱԿ-ում մարդկային ներուժի զարգացման ամենամյա հաշվետվության մեջ:     

«Հայաստանի համար սահմանված ՄՆԶՑ 0.798 է կազմում, որով Հայաստանը 182 երկրի թվում 84-րդ տեղն է զբաղեցնում»,- նշեց նա:  

Նրա խոսքով, վերջին ցուցանիշի համեմատ, ՆՄԶՑ աճը Հայաստանում 0.023 բալ է կազմել: 1990-ից 2007 թթ.-ի ընթացքում, տվյալ ցուցանիշի ամենամյա աճ է գրանցվել 0.51 տոկոսով: Էստոնիան, Լիտվան և Լատվիան մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների ցուցակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 40, 46 և 48-րդ տեղերը: Այդ ցուցակում ընդգրկված են Բելառուսը 68-րդ տեղում և Ղազախստանը՝ 82-րդ տեղում:

Նախկին ԽՍՀՄ մյուս պետությունները հայտնվել են զարգացման միջին մակարդակ ունեցող երկրների խմբում: 182 պետությունից բաղկացած ցուցակը եզրափակում են Նիգերիան, Աֆղանստանը և Սիեռա-Լեոնեն: -0-