Կովկասի ինստիտուտի դեմ ներկայացված «Հայոց ցեղասպանության ժխտման մասին» հայցը դատարկ բան է. Իսկանդարյան

27.10.2009, 17:45
Կովկասի ինստիտուտի դեմ ներկայացված «Հայոց ցեղասպանության ժխտման մասին» հայցը դատարկ բան է. Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի դեմ ներկայացված «Հայոց ցեղասպանության ժխտման մասին» հայցը ոչինչ չարժե, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այս քաղաքացիական մեղադրանքի մեջ արտահայտված հայեցակարգը հակասում է գիտելիքի և մասնավորապես գիտության մասին իմ ըմբռնմանը», - երեքշաբթի ասաց նա լրագրողներին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների դատարանը հոկտեմբերի 7-ին քննության է առել «Արարատ» գիտական-ռազմավարական կենտրոնի կողմից Կովկասի ինստիտուտի դեմ ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտման մասին հայցը՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հրատարակությունները հերքելու, Ցեղասպանություն բառը չակերտների մեջ գրելն արգելելու և հասցված վնասը փոխհատուցելու պահանջով:

Միաժամանակ Իսկանդարյանը էական և ուսումնասիրությունների կատեգորիային պատկանող չի համարում տեսությունն այն մասին, որ մարդը, խմբագրելով գիրքը, պետք է համաձայն լինի այն ամենի հետ, ինչ գրքում գրել են մյուս հեղինակները:

Քաղաքագետի մոտ հարց է ծագում՝ «այդ դեպքում ինչու՞  են կոնֆերանսներ կազմակերպվում, եթե դու նախօրոք համաձայն ես բոլոր հեղինակների հետ»:

«Գրքում 12 հեղինակ կա, ես չեմ կարող նրանց բոլորի հետ միաժամանակ համաձայն լինել: Եթե ես համաձայն եմ ադրբեջանցու հետ, ապա համաձայն չեմ ղարաբաղցու հետ, եթե ես համաձայն եմ օսեթի հետ, ապա ես համաձայն չեմ վրացու հետ, եթե ես համաձայն եմ թուրքի հետ, ապա այդ ժամանակ ես համաձայն չեմ հայի հետ», - ընդգծեց նա:

Այս կապակցությամբ Կովկասի ինստիտուտի տնօրենը նշեց, որ նմանատիպ կոնֆերանսների և գրքերի նպատակը հենց մեկ դաշտում տարբեր տեսակետներ ներկայացնելն է՝ դրանք քննարկելու նպատակով:

«Եթե հրատարակվի այն, ինչի հետ դու ամբողջովին համաձայն ես, ապա այդ դեպքում կորում է որպես մարդ իմ գործունեության իմաստը, իսկ ինձ համար արդեն ուշ է մասնագիտություն փոխելու համար», - եզրափակեց Իսկանդարյանը:-0-