Հայ խորհրդարանականներն ուղղումներ են մտցրել երկրի Ընտանեկան օրենսգրքում

26.10.2009, 16:36
Հայ խորհրդարանականներն ուղղումներ են մտցրել երկրի Ընտանեկան օրենսգրքում
Հայ խորհրդարանականներն ուղղումներ են մտցրել երկրի Ընտանեկան օրենսգրքում

Հայ խորհրդարանականները երկուշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ուղղումներ են մտցրել երկրի Ընտանեկան օրենսգրքում, որով հստակեցվում է Հայաստանում որդեգրման ենթակա երեխաների և որդեգրողների հաշվառման կարգը, ինչպես նաև սահմանվում է որդեգրող ընտանիքներին դրամական միջոցների վճարման կարգը: 

Ինչպես տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ներկայումս երեխաների որդեգրման որոշումը կայացնում են հայկական դատարանները, իսկ որդեգրման ենթակա երեխաների և երեխա որդեգրել ցանկացող քաղաքացիների ռեեստրը վարում է աշխատանքի նախարարությունը:

Փոխնախարարը նշեց, որ նման տարբերակման առնչությամբ անհրաժեշտ է սահմանել երեխաների որդեգրման մասին աշխատանքի նախարարությանը իրազեկելու կարգը: 

Բերիկյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ՀՀ Դատական դեպարտամենտը երեխայի որդեգրման մասին դատարնի որոշման ուժի մտնելու օրվանից եռօրյա ժամկետում այդ մասին իրազեկում է աշխատանքի նախարարությանը, որը հստակեցում է մտցնում որդեգրման ենթակա երեխաների և պոտենցիալ ծնողների գրանցման մեջ:   

Փոխնախարարը հավելեց նաև, որ փոփոխություններով սահմանվում է որդեգրող ընտանիքներին միջոցներ հատկացնելու կարգը:

Ինչպես հիշեցրեց Բերիկյանը, 2008 թ.-ից առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հանձնվում են որդեգրող ընտանիքներին, և օրինագծով սահմանվում է, որ որդեգրված երեխաներին դաստիարակելու և նրանց մասին հոգ տանելու վճարը որդեգրող ընտանիքներին վճարվում է Հայաստանի կառավարության սահմանած ընթացակարգին համաձայն և չափսով: 

2009 թ.-ի առաջին վեց ամսում Հայաստանում որդեգրվել է 30 երեխա, որից 16-ը՝ աղջիկ:-0-