Դաշնակցության՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը կարող է վերածվել իշխանափոխության պայքարի. պատգամավոր

23.10.2009, 16:20
Դաշնակցության՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը կարող է վերածվել իշխանափոխության պայքարի. պատգամավոր
Դաշնակցության՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը կարող է վերածվել իշխանափոխության պայքարի. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ պայքարը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների դեմ կարող է վերածվել իշխանությանափոխության պայքարի, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

««Իշխանափոխություն» արտահայտությունը պետք է ավելի լայն ընկալել, քան հանրապետության նախագահի հրաժարականը: Իշխանափոխություն նշանակում է պետության ողջ համակարգի փոփոխում, որը պատասխանատու է արձանագրությունների ստորագրման համար, հակառակ դեպքում այդ փաստաթղթերը չեղյալ համարելը հնարավոր չի լինի»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքերով, մինչև իշխանափոխություն պահանջելը, Դաշնակցությունը մտադիր է հասարակության առաջ հանդես գալ որպես իշխանության լիարժեք այլընտրանք:  

«Դրա համար մենք հարթություն են մշակել, որն արտացոլում է մեր կուսակցության դիրքորոշումը մեր պետության կյանքի առանցքային ոլորտներում, ներառյալ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները, ներքին քաղաքականության սոցիալ-տնտեսական հարցերը»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանություններն առայժմ «ժողովրդի ձայնը լսելու և ստորագրված արձանագրությունները չվավերացնելու» հնարավորություն ունեն: 

«Դա ուժեղ քաղաքական կամքի ապացույց կլինի, և ամբողջ աշխարհին ցույց կտա, որ չնայած ներքին տարաձայնություններին, հայերը միասնական են արտաքին քաղաքականության առանցքային հարցերում»,- ասաց պատգամավորը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-