Սոչիի քաղաքային Դումայի ղեկավարը ՀՀ խորհրդարանում համագործակցության հարցեր է քննարկել

23.10.2009, 10:15
Սոչիի քաղաքային Դումայի ղեկավարը ՀՀ խորհրդարանում համագործակցության հարցեր է քննարկել

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, «Սոչի-2010» օլիմպիական խաղերի կազմակերպման ընթացքին, հոկտեմբերի 23-25-ը Երևանում կայանալիք Պանարմենիան Էքսպո-2009 ավանդական դարձած ցուցահանդեսին, հայկական համայնքի դերակատարությանը Սոչիի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում:

 

Զրուցակիցները կարևորել են Երևանի և Սոչիի միջև համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ է եղել նաև առևտրի և արդյունաբերության, շինարարության, տնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցերի:-0-