Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կարուսելների շահագործման տեխնիկական կանոնակարգին

22.10.2009, 17:07
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կարուսելների շահագործման տեխնիկական կանոնակարգին

Հայաստանի կառավարությունը hինգշաբթի նիստում հավանություն է տվել կարուսելների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգին։

Ինչպես նիստում հայտնեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, կանոնակարգը մշակվում և քննարկվում է 2009 թվականի սկզբից։

«Քննարկումներն իրականացվել են կարուսելների շահագործման շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ»,- ասաց նախարարը։

Տեխնիկական կանոնակարգը կոչված է հստակեցնել ոլորտի օրենսդիր դաշտը, ապահովել կարուսլների և այլ ժամանցային ատրակցիոնների անվտանգ և անխափան աշխատանքը, թույլ տալ զարգացնել բիզնեսը։

Ներկայումս Երևանում և Հայաստանի մա8զերում գործում է 150 միավոր կարուսել, ջրային ատրակցիոն և ժամանցային այլ հարմարանքներ։ -0-