Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները. հայ ընդդիմադիր

22.10.2009, 16:54
Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները. հայ ընդդիմադիր

Թուրքիան չի վավերացնի  հայ-թուրքական արձանագրությունները, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց հանրապետության ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին կապերի գծով համակարգող Վլադիմիր Կարապետյանը։

«Թուրքիային ձեռնտու չէ փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Եվ հենց Ադրբեջանի այս ճնշման տակ Անկարան կհիմնավորի իր քայլը միջազգային հանրության առաջ»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Կարապետյանի խոսքերով՝ եթե արձանագրությունները վավերացվեն, դա անմիջական հնարավորություն կընձեռի Թուրքիային միջամտել ղարաբաղյան կարգավորման գործընթացին։

«Եթե ավելի վաղ մենք ունեինք մի փաստարկ, որը հիմնված էր նրա վրա, որ Թուրքիան շրջափակել է Հայաստանը և այդ պատճառով չի կարող լինել անկողմնակալ, ապա սահմանի բացումից հետո նման փաստարկ այլևս չի լինի»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-