ՀԿԵՈՒ-ն մտադիր է թուրքական կողմի հետ խորհրդակցություն անցկացնել Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղի գործարկման առնչությամբ

21.10.2009, 16:46
ՀԿԵՈՒ-ն մտադիր է թուրքական կողմի հետ խորհրդակցություն անցկացնել Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղի գործարկման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մտադիր է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո թուրքական կողմի հետ խորհրդակցություն անցկացնել Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղի գործարկման առնչությամբ, ասաց ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:  

Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղը, որը Հայաստանը միացնում է Թուրքիային, գտնվում է սարքին վիճակում, բայց չի գործում 1993 թ.-ից այն բանից հետո, երբ պաշտոնապես փակվեց հայ-թուրքական սահմանը:

«Մենք պետք է երկաթուղային հաղորդակցության մասին հստակ փոխհարաբերություններ, կանոններ ու համաձայնգրեր մշակենք»,- չորեքշաբթի Շայդուլլինն ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում: 

Ընդ որում նա հավելեց, որ «թուրքական կողմը նույնպես կքննարկի Կարսի հարցը աշխատանքն ուղղորդելու մասով»:

Հարավկովկասյան երկաթուղիները (ՀԿԵ) «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիները կառավարելու համար։-0-