Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աջակցել Համաշխարհային բանկի հետ համագործակցության զարգացմանը

20.10.2009, 20:06
Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աջակցել Համաշխարհային բանկի հետ համագործակցության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն պատրաստ է աջակցել Համաշխարհային բանկի հետ համագործակցության զարգացմանը, երեքշաբթի Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ հանդիպման ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:   

«Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը և ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկեցին այդ միջազգային կառույցի աջակցությամբ բարեփոխումների իրականացման և ՀՀ ԱԺ մասնագիտական ու տեխնիկական կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերը: Զրուցակիցները նաև մանրակրկիտ անդրադարձ կատարեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա»,- ասվում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը նաև մասնակցեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը:-0-