Հայաստանի սպորտի նախարարությունը և ՌԴ երիտասարդության հարցերի պետկոմիտեն համագործակցության համաձայնագիր կկնքեն

19.10.2009, 17:53
Հայաստանի սպորտի նախարարությունը և ՌԴ երիտասարդության հարցերի պետկոմիտեն համագործակցության համաձայնագիր կկնքեն
Հայաստանի սպորտի նախարարությունը և ՌԴ երիտասարդության հարցերի պետկոմիտեն համագործակցության համաձայնագիր կկնքեն

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՌԴ երիտասարդության հարցերի պետկոմիտեն մտադիր են համագործակցության համաձայնագիր կնքել երիտասարդության ոլորտում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին սպորտի նախարարության մամուլի ծառայությունից, փաստաթղթի մշակման հետ կապված հարցերը քննարկվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության երրորդ քարտուղար Սերգեյ Սկորոդումովի ու ավագ խորհրդական Բորիս Զայցևի հանդիպման ժամանակ:

«Սկորոդումովը հույս հայտնեց, որ առաջիկայում կավարտվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերի պետական կոմիտեի միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մշակման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի մասնակցությանն առնչվող հարցեր:

«Հանդիպման վերջում կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը խորացնելու հայ-ռուսական համագործակցությունը և՛ սպորտի, և ՛ երիտասարդության ոլորտներում»,- նշեցին մամուլի ծառայությունից: -0-