Բժիշկներն առայժմ չեն սահմանել 17-ամյա հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը

15.10.2009, 19:28
Բժիշկներն առայժմ չեն սահմանել 17-ամյա հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բժիշկներն առայժմ չեն սահմանել 17-ամյա հայ ֆուտբոլիստ Գևորգ Սուքիասյանի մահվան պատճառը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Աբրահամյանը:  

«Այժմ ճշգրտվում են մահվան պատճառները: Բժիշկներն առայժմ ոչինչ չեն ասում»,- ասաց նա:

«Ֆուրման Աբրահամյան» մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցի սան Գևորգ Սուքիասյանը չորեքշաբթի թիմի մարզման ժամանակ իրեն վատ է զգացել:  

Շտապօգնության մեքենան ֆուտբոլիստին հիվանդանոց է հասցրել, որտեղ էլ նա մահացել է: -0-