Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագիրը պետք է մշակվի Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից. հայկական ԱԳՆ ղեկավար

12.10.2009, 14:15
Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագիրը պետք է մշակվի Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից. հայկական ԱԳՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագիրը պետք է մշակվի Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Պայմանավորվածություն է եղել, որ նախագահները կխոսեն կոնկրետ սկզբունքների վերաբերյալ, և երբ ձեռք բերվեն պայմանավորվածություններ, ապա կանցնեն հաջորդ քայլերին: Դա խելամիտ մոտեցում է, և դրան ըմբռնումով են մոտենում բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները: Եթե համաձայնեցվեն սկզբունքները, ապա մենք կանցնենք խաղաղ պայմանգրի նախագծի պատրաստմանը: Մենք կարծում ենք, որ այս փաստաթուղթը պետք է պատրաստվի Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,- ասաց նա «Կոմերսանտ» ռուսական թերթին տված հարցազրույցում:

Խոսելով խաղաղ պայմանագրի ուղղությամբ աշխատանք սկսելու կոնկրետ ժամկենտների մասին՝ արտգործնախարարը նշեց, որ չի կամենում հապճեպ հայտարարություններ անել, թե «ահա վաղը, կամ մեկ ամսից, կամ երեք ամսից ճեղքում կլինի»:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մադրիդյան սկզբունքների հիման վրա տարվող բանակցություններում տեղաշարժ է նկատվում: Խոսքը գործընթացի սկզբական փուլի մասին է, որն ընթանում է դրական դինամիկայով»,- ընդգծեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:--0--