Պետքարտուղար Քլինտոնը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման փաստաթղթերի ստորագրման վկան կլինի

Նրա խոսքերով՝ Քլինթոնն անձամբ բավականին ջանքեր է գործադրել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման համար։ «Նա նամակագրություն է ովարել, բազմաթիվ հեռախոսազանգեր է կատարել»,- պարզաբանել է Գորդոնը։
Նա պատմել է, որ Ցյուրիխում ակնկալվում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների ստորագրում։
«Դա հեշտ որոշում չէր, դրա նկատմամբ գոյություն ունի ընդդիմություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում»,- նշել է պետդեպի ներկայացուցիչը։
Ըստ նրա գնահատականի՝ «երկու կողմերն էլ հասկանում են, որ իրենց շահերից է բխում հարաբերությունների բարելավումն ու սահմանի բացումը»։ «Լարվածության և տնտեսական մեկուսացման երկար տարիներից հետո, հատկապես Հայաստանի համար, կարծում եմ, երկու կողմերն էլ առաջ շարժվելու մեծ ցանկություն ունեն»,- նշել է Գորդոնը։
«Մենք կարծում ենք, որ սա պատամական հնարավորություն է երկու երկրների համար»,- հավելել է նա։ -0-