Հայաստանում մեկ տարեկան երեխան թունավորվել է մկնդեղից

08.10.2009, 15:21
Հայաստանում մեկ տարեկան երեխան թունավորվել է մկնդեղից

Ստեփանավան քաղաքում մեկ տարեկան երեխան թունավորվել է մկնդեղից, հայտնում է հանրապետության Փրկարար ծառայությունը:  

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: «2008թ.-ին ծնված Անի Օհանյանը տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են որպես ծանր: -0-