Երևանի քաղաքապետը խոստացել է աջակցել Գերմանական կարմիր խաչի ծրագրի իրագործմանը

08.10.2009, 11:43
Երևանի քաղաքապետը խոստացել է աջակցել Գերմանական կարմիր խաչի ծրագրի իրագործմանը
Երևանի քաղաքապետը խոստացել է աջակցել Գերմանական կարմիր խաչի ծրագրի իրագործմանը

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Գերմանական կարմիր խաչի պատվիրակության հետ հանդիպման -ժամանակ խոստացել է քաղաքապետարանի աջակցությունը՝ շարունակելու մայրաքաղաքում գերմանական կազմակերպության կողմից իրականացվող «Գթության խոհանոց» ծրագիրը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Գերմանական կարմիր Խաչի «Գթության խոհանոց» ծրագիրը հիմնադրվել է 15 տարի առաջ հայ ժողովրդի բարեկամ, Երևանի պատվավոր քաղաքացի Գերհարդ Մայերի կողմից:

Ծրագրի ղեկավար Կարլ Հանց-Շայդենը Երևանի քաղաքապետին պատմել է ծրագրի իրականացման ընթացքի մասին՝ հույս ունենալով, որ քաղաքապետը կաջակցի նախագծի իրագործման շարունակությանը:

«Թեպետ մենք մշտապես համագործակցել ենք Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն ցանկանում ենք, որ այսուհետ Դուք, պարո'ն Բեգլարյան, լինեք մեր պատվավոր հովանավորը` ֆինանսավորելով աշխատանքների մի մասը»,- նշել է Հանց-Շայդենը:

Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը կաջակցի «Գթության խոհանոց» ծրագիրը շարունակելուն:

Կարլ Հանց-Շայդենը 2005թ. Գերմանիայում ճանաչվել է «Տարվա մարդ»` Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած օգնության համար:-0-