ԱՊՀ երկրների համար բարդ կլինի միայնակ լուծել աֆղան մարտիկների խնդիրները. Աուշև

07.10.2009, 15:00
ԱՊՀ երկրների համար բարդ կլինի միայնակ լուծել աֆղան մարտիկների խնդիրները. Աուշև

ԱՊՀ երկրների համար բարդ կլինի միայնակ լուծել աֆղան մարտիկների խնդիրները, կարծում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին առընթեր արտազգային մարտիկների հարցերի կոմիտեի նախագահ Ռուսլան Աուշևը:

«Մենք միասին պատերազմել ենք նախկին ԽՍՀՄ-ի կազմում, և բարդ կլինի միմյանցից անջատ լուծել այդ խնդիրները», - հայտարարեց նա լրագրողներին չորեքշաբթի զոհված աֆղան մարտիկների հուշահամալիրին, ինչպես նաև Երևանի Հաղթանակի Այգու Անմար կրակին և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակներ դնելուց հետո:

Աուշևը նշեց, որ ԱՊՀ անդամ-պետությունները ցանկություն ունեն օգնել աֆղան մարտիկներին, սակայն տարբեր երկրներ ունեն տարբեր հնարավորություններ: «Ռուսաստանն ունի մի հնարավորություն, Հայաստանը՝ մեկ այլ, Ուկրաինան՝ երրորդ հնարավորությունը», - նշեց նա:

Որպես օրինակ նա բերեց Համակարգող խորհրդի բժշկական ծրագիրը, որը չեն ֆինանսավորում Ուկրաինան և Ուզբեկստանը:

Ինչ վերաբերում է Համակարգող խորհրդի գործունեությանը, ապա Ալուշևի խոսքերով, նա զբաղվում է բժշկական-սոցիալական ծրագրերով, փնտրում է անհայտ կորած ռազմագերիներին, ինչպես նաև զբաղվում է աֆղան մարտիկների սոցիալական պաշտպանության հարցերով:

Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ անհայտ կորած են համարվում 270 խորհրդային զինվորներ և սպաներ:

Միջոցառումը տեղի է ունեցել ԱՊՀ երկրների աֆղանական պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում, որն անցկացվում է Երևանում: Նիստը նվիրված է Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակին:

Նիստին մասնակցում են նախկին ԽԱՀՄ հանրապետությունների պատվիրակությունները, բացի Ադրբեջանից և Թուրքմենստանից, որը տեխնիկական պատճառներով չի կարողացել մասնակցել:-0-