Հայկական խորհրդարանն առաջին ընթերցմամբ լրացումներ է կատարել «Ոստիկանության մասին» օրենքում

07.10.2009, 14:52
Հայկական խորհրդարանն առաջին ընթերցմամբ լրացումներ է կատարել «Ոստիկանության մասին» օրենքում

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները չորեքշաբթի լրացումներ են կատարել «Ոստիկանության մասին» օրենքում։  

Ինչպես հայտնեց Առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը, լրացումներ կատարելու անհրաժեշտությունը առաջացել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի վերանայման արդյունքում։

Փոխնախարարի խոսքերով, լրացումներով որոշվում են ոստիկանների գործողությունները հոգեկան հիվանդություններով տառապող և շրջապատի համար վտանգավոր մարդկանց, ինչպես նաև ըստ ոստիկանների՝ հոգեկան խախտումներ ունեցող անձանց մեկուսացնելու և բաժին բերման ենթարկելու ուղղությամբ։ -0-