Երևանում կանցկացվի հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստը

06.10.2009, 16:30
Երևանում կանցկացվի հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Երևանում կանցկացվի հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:  

Նիստի աշխատանքների բացման պատիվը վերապահված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նիստի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Ուկրանինայից, ինչպես նաև Ռումինիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Ավստրիայից, միջազգային կառույցների ներկայացուցիչներ WB-ից, USAID-ից, EC-ից, GTZ-ից, OSCE-ից, AEPLACից:

Նիստի ընթացքում կքննարկվեն մրցակցության կարգավորման ամենաարդիական թեմաները:--0--