Եվրամիությունը շատ կարևոր դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. արևմտյան փորձագետ

02.10.2009, 15:31
Եվրամիությունը շատ կարևոր դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. արևմտյան փորձագետ

Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելիս, անշուշտ, շատ կարևոր դեր կխաղա, ասաց Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի և Եվրասիայի մասով ծրագրերի տնօրեն Օքսանա Անտոնենկոն։

«Եվ դա ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման համար ներդրումների տրամադրման, այլ նաև, այդ թվում, հնարավոր խաղաղապահ գործողություններին մասնակցելու տեսանկյունից, որոնք կարող են ուղեկցել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացը»,- ասաց նա ուրբաթ ՌԻԱ Նովոստիի և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային համատեղ գիտագործնական համաժողովի ընթացքում։

Միաժամանակ Անտոնենկոն ընդգծեց, որ հետագայում իրենց խնդիրները լուծելու ընդունակ են միայն կայուն և ամուր պետությունները, որոնցում գործում են իրական պետական ինստիտուտներ և կայուն տնտեսություն։

«Եվ ես կարծում եմ, որ ներկայում իրականացվող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ տնտեսական, հիմք են ստեղծում դրա համար»,- հստակեցրեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-