Տեսակոնֆերենց-կապը հասանելի է դարձել Հայաստանի միջնակարգ դպրոցներում

02.10.2009, 13:52
Տեսակոնֆերենց-կապը հասանելի է դարձել Հայաստանի միջնակարգ դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տեսակոնֆերենց-կապը հասանելի է դարձել Հայաստանի միջնակարգ դպրոցներում, « Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Firm Alpha ընկերությունից:

Տեղեկատվության համաձայն՝ տեսակոնֆերենց-կապի համակարգը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ուրբաթ Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում:

Համակարգը կառուցված է ուսումնական կազմակերպությունների կարիքների համար հատուկ մշակված և ընթացիկ տարում թողարկված Polycom QDX6000  համակարգի (որպես վիզուալիզիացիայի միջոց օգտագործվել է Mitsubishi LDT-421V HD մոնիտորը՝ 42" անկյունագծով) և Polycom PVX 8.0. ծրագրային ապահովման համակարգի հիման վրա:

Ընկերությունն ընդհանուր առմամբ համալրել է դպրոցի 16 դասասենյակներ, որոնք հնարավորություն են ստացել կապ հաստատել ոչ միմայն միմյանց հետ, այլև յուրաքանչյուր հեռահար բաժանորդի հետ:

Դպրոցի ղեկավարությունը մտադիր է ակտիվորեն օգտագործել համակարգը՝ հեռահար ուսուցում կազմակերպելու նպատակով:

Նախագիծն իրականացվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հովանավորչական աջակցության շնորհիվ, որը Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցին տրամադրել է 15 համակարգիչ և սերվեր:-0-