Բելգիական խորհրդարանի խոսնակը չորեքշաբթի պաշտոնական այցով կժամանի Հայաստան

30.09.2009, 19:46
Բելգիական խորհրդարանի խոսնակը չորեքշաբթի պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Չորեքաբթի երեկոյան պաշտոնական այցով Երևան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

«Հոկտեմբերի 1-ին Բելգիայի Սենատի նախագահին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանում պարոն Դեկերի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն օրը պարոն Դեկերին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատվիրակությունը կայցելի Սբ. Էջմիածնի թանգարաններ և Զվարթնոց տաճար:

Հոկտեմբերի 2-ին  Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը կընդունեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հյուրերը կայցելեն Երևանի տնտեսագիտական համալսարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղեռնի  զոհերի հուշարձանին:

Հոկտեմբերի 3-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում տեղի ունեցող «Սահամանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների և խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովի աշխատանքներին:

Հոկտեմբերի 4-ի առավոտյան Բելգիայի Սենատի նախագահ  Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Բրյուսել: -0-