Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական խումբը

29.09.2009, 19:30
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական խումբը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը` Մարտին Հանսոնի գլխավորությամբ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Եզրային մրցավարներ են նշանակվել Հենրիկ Անդրենը և Ստեֆան Վիտբերգը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Մարտին Ինգվարսոնը:

Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ Բուրսա քաղաքաի «Աթաթուրք» մարզադաշտում, ժամը 23:00-ին:

Բացի այդ, հայտնի է դարձել նաև Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավարական անձնակազմը:

Մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Դեակոնուն, մրցավարի օգնականները կլինեն Էդուարդ Դումտիտրեսկուն ու Սեբաստիան Գեորգեն, չորրորդ պաշտոնյան է Սեբաստիան Կոլտեսկուն:

Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Էսկիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում՝ ժամը 21:00-ին: -0-