Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը Երևանում հաջող են ընթանում. գեղարվեստական ղեկավար

28.09.2009, 16:48
Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը Երևանում հաջող են ընթանում. գեղարվեստական ղեկավար
Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը Երևանում հաջող են ընթանում. գեղարվեստական ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը Երևանում հաջող են ընթանում, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը։

«Երևանում ընթացող եռօրյա հյուրախաղերի ընթացքում Երևանում հայ հանդիսատեսի դատին կհանձնվի «Վայ-վայ կամ Վոյաժ հայկական ձևով» ներկայացումը։ Իսկ հյուրախաղերի վերջին օրը՝ սեպտեմբերի 29-ին, «Մենամարտ» ներկայացումը»,- ասաց Ստեփանյանը։

19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի հայ դրամատուրգ Գրիգոր Տեր-Ալեքսանյանի պիեսի հիման վրա բեմադրված «Վայ-վայ կամ Վոյաժ հայկական ձևով» ներկայացումը, չնայած թեթև ոդևիլային ժանրին, անդրադառնում է Անդրկովկասի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին դարերի սահմանագծում։

«Մենամարտ» ներկայացումը երիտասարդ ռուս դրամատուրգ Ալեքսեյ Ռիմովի պիեսի հիման վրա գրած դրամա է, որն անդրադառնում է չեչենական պատերազմի թեմային։

«Մոսկվայի հայկական թատրոնի նպատակը աշխարհին պատշաճ մակարդակով հայ ժողովրդի հնագույն մշակույթը ներկայացնելն է»,- ասաց Ստեփանյանը։

«Թատրոնի խաղացանկն ընդգրկում է հանդիսատեսի լայն դիապազոն։ Նրանում ներկայացված են ինչպես հայ դասականների լուրջ ստեղծագործություններ, այնպես էլ մանկական ներկայացումներ՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով»,- ասաց գեղարվեստական ղեկավարը։

Ըստ նրա՝ բեմադրությունները ներկայացվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսաց լեզվով, թեև 25 հոգուց բաղկացած թատերախմբում կան ռուսներ, հայեր, հրեաներ։
 
Մոսկվայի հայկական թատրոնը Երևանում հյուրախաղերով հանդես է գալիս սեպտեմբերի 27-29-ը Մոսկվայի Տան և «Համազգային» թատրոնի հրավերով՝ Երևանի քաղաքապետարանի, Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի (Մոսկվա) և «Արմավիա» ավիաընկերության օժանդակությամբ։ -0-