«Անցյալի և ներկայի միջև. արդյո՞ք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» թեմայով գիտաժողով կանցկացվի Երևանում

28.09.2009, 15:02
«Անցյալի և ներկայի միջև. արդյո՞ք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» թեմայով գիտաժողով կանցկացվի Երևանում
«Անցյալի և ներկայի միջև. արդյո՞ք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» թեմայով գիտաժողով կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Անցյալի և ներկայի միջև. արդյո՞ք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» թեմայով գիտաժողով կանցկացվի սեպտեմբերի 29-ին Երևանում, հայտարարեց գիտաժողովի համակարգող,  Արվեստի քննադատության միջազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը։

«Գիտաժողովն ուղղված է հնարավոր լուծումների բացահայտմանն ու որոնմանը ստեղծված ճգնաժամային իրավիճակից, որը վերապրում է ժամանակակից արվեստի քննադատությունը»,- ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Մինչև հոկտեմբերի 30-ը շարունակվող գիտաժողովի նախաձեռնողը Արվեստի քննադատության միջազգային ասոցիացիան (AICA) և Հայաստանի արվեստի քննադատների ասոցիացիան է։

Նրա խոսքերով, սա Հայաստանում  անցկացվող երկրորդ նմանատիպ գիտաժաղովն է։

«Ժամանակակից արվեստը կորցրել է իր տեղը, այն ամբողջովին ինտեգրվել է ստեղծագործական կապիտալիզմին»,- նշեց գիտաժողովի հյուր, արվեստի քննադատ, openspace.ru/art հանդեսի գլխավոր խմբագիր Եկատերինա Դեգոտը։

Ըստ նրա, ներկայում արվեստին տրվող տեղը կրում է միայն դեկորի, կապիտալիստական աշխարհի դիզայնի բնույթ, ինչը, բնականաբար, անընդունելի է։

Ինչպես նշեց Դեգոտը, արվեստի առևտրայնացման խնդիրը ներկայում գլոբալ բնույթ է կրում և շուտափույթ լուծում է պահանջում։ Գիտաժողովը թույլ կտա բացահայտել և, հնարավոր է, գտնել խնդրի լուծումը։

Արվեստի քննադատությանը վերաբերող այս և մյուս արդիական հարցերը կդառնան Գիտաժողովի քննարկման հիմնական առարկաները։

Հայաստանի արվեստի քննադատների ասոցիացիան հիմնվել է 2005 թվականին և Արվեստի քննադատության միջազգային ասոցիացիայի անդամ է 2006 թվականից։ -0-