ՀՀ վարչապետը կարևորում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացումը

22.09.2009, 17:49
ՀՀ վարչապետը կարևորում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացումը։

«Կառավարության ղեկավարը մասնավորապես կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում նկատվող ակտիվությունն ու զարգացումների միտումները»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացմանն ու շարունակական ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ է կատարվել գործածար կապերի ամրապնդմանը, հնարավոր համագործակցության խորացմանը տնտեսության մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգին։-0-