Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղարը հայ-իսպանական հարաբերություններն է քննարկել Իսպանիայի դեսպանի հետ

22.09.2009, 16:56
Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղարը հայ-իսպանական հարաբերություններն է քննարկել Իսպանիայի դեսպանի հետ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեքշաբթի  ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին (Juan Antonio March Pujol) (նստավայրը` Մոսկվա):

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իսպանական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է հայ-իսպանական հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու անհրաժետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրներ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների միջև համագործակցության հաստատմանը։

Կողմերն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մասնավորապես` նա նշել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների: -0-