Երևանի կենտրոնում հինգ մարդ վրաերթի է ենթարկվել

16.09.2009, 16:18
Երևանի կենտրոնում հինգ մարդ վրաերթի է ենթարկվել

Նախօրեին Երևանի Պարոնյան փողոցում «Nissan-350» մակնիշի մեքենան հինգ մարդ է վրաերթի ենթարկել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ավտոմեքենան, որին ղեկին նստած էր Ֆիլիպ Չիտեչյանը, վրաերթի է ենթարկել 29-ամյա Լիաննա Ալեխանյանին, 28-ամյա Տաթևիկ Երեմյանին, 26-ամյա Աննա Խաչատրյանին, 65-ամյա Սառա Գալստյանին և 26-ամյա Աննա Ենոքյանին:

Տուժածները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները վերջիններիս վիճակը բնութագրել են միջին ծանրության:-0-