Մոսկվայի հայկական թատրոնը հյուրախաղերով Երևանում կլինի սեպտեմբերի 27-29-ը

15.09.2009, 18:26
Մոսկվայի հայկական թատրոնը հյուրախաղերով Երևանում կլինի սեպտեմբերի 27-29-ը
Մոսկվայի հայկական թատրոնը հյուրախաղերով Երևանում կլինի սեպտեմբերի 27-29-ը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հայկական թատրոնը սեպտեմբերի 27-29-ը Երևանում Հայաստանի Անկախության օրվան նվիրված բարեգործական միջոցառումներ կանցկացնի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամից:

«Մոսկվայի Տան հրավերով և «Համազգային» թատրոնի հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի, Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի (ք. Մոսկվա) և «Արմավիա» ավիաընկերության աջակցությամբ առաջին անգամ երևանյան հանդիսատեսի դատին կհանձնի երկու ներկայացում՝ «Վայ, վայ կամ վոյաժ հայկական ձևով» և «Մենամարտ»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում:

«Սեպտեմբերի 27, 28, 29-ին թատրոնը կցուցադրի այս երկու ներկայացումները «Մոսկվայի Տան», «Համազգային» թատրոնի բեմերում և Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերում:

Մոսկվայի հայկական թատրոնը գործում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության Մշակութային կենտրոնում 2002 թվականից և 20-ականների սկզբին Մոսկվայում Սուրեն Խաչատուրովի, Եվգենի Վախթանգովի և Ռուբեն Սիմոնովի ստեղծած Հայկական թատերական ստուդիայի հաջորդն ու շարունակողն է: -0-