ՀԿԵ-ն կհամագործակցի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ կադրերի նախապատրաստման հարցում

11.09.2009, 17:56
ՀԿԵ-ն կհամագործակցի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ կադրերի նախապատրաստման հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՀԿԵ» ՓԲԸ-ն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համագօրծակցության պայմանագիր ստորագրեց:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից, տվյալ համագործակցության նպատակը երկաթգծային տրանպորտի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումն է:

Ճարտարագիտական համալսարանի նպատակը ինժեներական և ինժեներատնտեսագիտական պրոֆիլի մասնագետների պատրաստումն է բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերի միջոցով:

Ծրագրերը կմշակվեն և կթարմացվեն ճարտարագիտական համալսարանի առաջատար մասնագետների կողմից՝ հաշվի առնելով «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից առաջադրված գիտական և պրակտիկ լուծում պահանջող հարցերը և պրոբլեմները:

Հաղորդագրությունում նշվում է, որ տվյալ համագործակցությունը կարևոր  նշանակություն ունի Հայաստանում երկաթգծային տրանսպորտի զարգացման համար:

Հայաստանի պետական  ճարտարագիտական համալսարանի հետ համագործակցության առաջին փորձը տեղի ունեցավ ամռանը, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն ներգրավեց ճարտարագիտական համալսարանի ուսանողներին ամառային երկաթուղային ուղևորափոխադրումների մեջ, որոնք Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղու ուղևորական գնացքով կատարեցին ստաժային մեկնումներ

Այդ կապակցությամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հետ հանդիպման ժամանակ «ՀԿԵ»  ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Շեվքեթ Շայդուլլինը  շնորհակալագրեր հանձնեց ուսանողներ Վահան Արշակյանին և Տիգրան Ենգոյանին՝ պաշտոնական պարտականությունների բարեխիղճ կատարման և «ՀԿԵ» ՓԲԸ-ի գործունեության մեջ ակտիվ մասնակացություն ունենալու համար:

«Հայկական երկաթուղիներու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--