Հայ հեթանոսները ցանկանում Երևանում հեթանոսական տաճար կառուցել

11.09.2009, 14:23
Հայ հեթանոսները ցանկանում Երևանում հեթանոսական տաճար կառուցել

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հեթանոսները ցանկանում Երևանում հեթանոսական տաճար կառուցել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յու­նից:

Տեղեկատվության համաձայն՝ եր­կար տա­րի­ներ է, ինչ Հա­յաս­տա­նում վե­րա­կանգն­վել է ա­րիա­դա­վան (հայ-ա­րիա­կան) տո­ներն ու ծե­սե­րը կա­տա­րե­լու կար­գը, իսկ «Հա­­յոց հավա­տը» փորձել են վերականգնել Դա­նիել Վա­րու­ժա­նը, Կոս­տան Զար­յա­նն ու Գա­րե­գին Նժդե­հը:

«Արիացիների» կարծիքով՝ այսօր «Հայոց հավատին» վերադառնալու առաքելությունը նոր ազդակ է ստացել «ինչպես հոգևոր, հասարակական-քաղաքական ոլորտներում, այնպես էլ առանձին անձանց շրջանում»:

Միաբանությունից նշեցին, որ պատրաստվում են հեթանոսական տաճարի կառուցման նպատակով բացել բանկային հաշիվ և կոչ են անում «հայ ժողովրդի զավակներին»՝ սկսել հանգանակությունների հավաքումը:

Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները «Նովոստի-Արմենիա» գործակալությանը խոստացել են ավելի ուշ մեկնաբանել հեթանոսների նախաձեռնությունը:-0-